Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանում գրեթե ավարտին են մոտենում շարժասանդուղքի հիմնանորոգման աշխատանքները

Երևանի մետրոպոլիտենից տեղեկացնում են, որ «Հանրապետության հրապարակ» կայարանում գրեթե ավարտին են մոտենում կայարանի շարժասանդուղքի հիմնանորոգման աշխատանքները։

«Աշխատանքներն իրականացվում են մետրոպոլիտենի «Էլեկտրամեխանիկական» ծառայության և «Շարժասանդուղքներ» ուղեմասի վարպետների կողմից։

Մեր հմուտ աշխատակիցներն անում են ամեն ինչ, որպեսզի օր առաջ վերագործարկեն վերանորոգված ու արդիականացված շարժասանդուղքը։ Պատճառված անհարմարության համար՝ հայցում ենք ուղևորների ներողամտությունը»,- հայտնում են մետրոպոլիտենից։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն