Այսօր Հայաստանի Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ մշակութային մինի հեղափոխություն. Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը «Ամանորյա Տոնական Համերգ 2020»-ից հետո իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել, որը ներկայացնում ենք ստորև․

«Այսօր Հայաստանի Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ մշակութային մինի հեղափոխություն:

Սրանից հետո, խնդրում եմ, այլեւս չասեք, թե Հայաստանում արվեստը պահանջարկ չունի:

Որ մշակույթը խեղճ է ու անօգնական:

Որ Հայաստանում համերգի ու մշակութային միջոցառման տոմս չի վաճառվում:

Պարզապես, մեզ պետք է արվեստի ժամանակակից ընկալում եւ կազմակերպում:

Պարզապես մշակութային միջոցառումը պետք է կազմակերպել ճիշտ պահի, ճիշտ տեղում, ճիշտ օրակարգով, ճիշտ ընթացքով ու հայեցակարգով:

Մշակութային կազմակերպությունների աշխատանքն այսուհետ գնահատվելու է ըստ այսմ։ Եւ վերջ»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն