ՌԴ-ում ուկրաինացի գերեվարված զինվորականներով ինքնաթիռ է կործանվել

ՌԴ Բելգորոդի շրջանում ռուսական Իլ-76 ռազմական ինքնաթիռ է կործանվել։

ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ ՌԴ ՊՆ-ից հայտնել են, որ օդանավում եղել են Ուկրաինայի ԶՈՒ 65 գերեվարված զինվորականներ, որոնք փոխանակման նպատակով տեղափոխվել են Բելգորոդի շրջան, անձնակազմի 6 անդամներ և 3 ուղեկցող անձինք։ 

Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ աշխատանքներ են տարվում աղետի պատճառները պարզելու համար։ 

Ուկրաինական կողմից դեռևս արձագանք չկա։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն