Ինչպես հայտնել ենք, ՌԴ Բելգորոդի շրջանում ռուսական Իլ-76 ռազմական ինքնաթիռ է կործանվել։ Օդանավում եղել են Ուկրաինայի ԶՈՒ 65 գերեվարված զինվորական, որոնք փոխանակման նպատակով տեղափոխվել են Բելգորոդի շրջան, անձնակազմի 6 անդամ և 3 ուղեկցող անձ։
ՌԴ ՊՆ հաղորդմամբ՝ Կիևի ռեժիմը Բելգորոդի շրջանում ահաբեկչություն է իրականացրել՝ խոցելով ռուսական Իլ-76 ինքնաթիռը, որը փոխանակման նպատակով տեղափոխում էր ուկրաինացի ռազմագերիներին:
ՌԴ ՊՆ-ն նշում է՝ ինքնաթիռի անձնակազմը և բոլոր ուղևորները մահացել են։
Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ երկրի ռազմաօդային ուժերը դեռ չեն մեկնաբանել Իլ-76-ի կործանման մասին տեղեկությունը, սակայն խոստացել են մեկնաբանություն տրամադրել ավելի ուշ։ Լրատվամիջոցները, հղում անելով Ուկրաինայի ԶՈՒ Գլխավոր շտաբի աղբյուրներին, գրում են, որ ինքնաթիռը С-300 համակարգերի համար հրթիռներ է տեղափոխել։