2024-01-24-f34a61eb-3775-480e-a919-7a7aef4bb48c.jpeg

ՄԻՊ-ը Բելգիայում մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի Առաջնորդության ֆորումին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Բելգիայում հունվարի 23-24-ին մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի (ENNHRI) Առաջնորդության ֆորումին:

Միջոցառմանը մասնակցել է ENNHRI անդամ երկրներից շուրջ 30 ներկայացուցիչ: Քննարկումների օրակարգում ընդգրկված էին մարդու իրավունքներին և իրավունքի գերակայությանն առնչվող մի շարք հարցեր:

Մարդու իրավունքների ազգային հաստատությունների ղեկավարների համար կազմակերպված Առաջնորդության ֆորումին հիմնական ելույթով հանդես է եկել Արդարադատության հարցերով եվրահանձնակատար Դիդիե Ռեյնդերսը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն