Հայաստանում գրանցված աշխատատեղերի պատմական նոր ռեկորդ է սահմանվել. Նիկոլ Փաշինյան |aysor.am|

aysor.am: Հայաստանում գրանցված աշխատատեղերի պատմական նոր ռեկորդ է սահմանվել, կառավարության նիստին այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«2023 թվականի դեկտեմբերին աշխատատեղերի թիվը կազմել է 741 հազար 726, որը 2018 թվականի մայիսի նկատմամբ ավելի է 193 հազար 737-ով, այսինքն՝ 2018 թվականի մայիսից ի վեր՝ Հայաստանում բացվել է 193 հազար 737 աշխատատեղ»,- ասաց նա։

Վարչապետի խոսքով՝ 2023 թվականի դեկտեմբերի ցուցանիշը 2022 թվականի դեկտեմբերի ցուցանիշից ավելի է 37 հազար 306-ով կամ՝ 5,3 տոկոսով։

Աշխատավարձի ֆոնդի ցուցանիշը 2023 թվականի դեկտեմբերին կազմել է 264 միլիարդ 188 միլիոն դրամ, որը 2018 թվականի նկատմամբ ավելի է 167 միլիարդ 501 միլիոնով կամ՝ 173 տոկոսով, իսկ նախորդ տարվա նկատմամբ ավելացել է 13,3 տոկոսով կամ՝ 31 միլիարդ դրամով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև