Սահմանադրական բարեփոխումների անվան տակ փորձ է արվում վերացնելու հայկական անկախ պետականությունը. «ՀայաՔվե»

Հայաստանում հասունանում է սահմանադրական հեղաշրջում, ինչի մասին արդեն անթաքույց հայտարարում են գործող վարչախմբի ղեկավարը և նրա կամակատարները։ Սահմանադրական բարեփոխումների անվան տակ փորձ է արվում վերացնելու հայկական անկախ պետականությունը՝ այն վերածելով Թուրքիայից և Ադրբեջանից կախման մեջ գտնվող կիսապետական ինչ-որ կազմավորման։

«Նոր սահմանադրության» ընդունման նպատակը Հայաստանի անկախության հռչակագրի փաստացի չեղարկումն է, որով սահմանված են հայության ազգային անժամկետ նպատակները, մասնավորապես՝ ազգային հզոր պետության կառուցումը, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը, Հայաստանի և Արցախի վերամիավորումը։ Գործող վարչախմբի ներկայացուցիչներն իրենք են խոստովանել, որ այս ամենն անում են Բաքվի և Անկարայի պարտադրանքով։ Փաստացի՝ մեր թշնամիների անմիջական հրահանգով նրանք ցանկանում են ժողովրդի ձեռքով հաստատել հակասահմանադրական կարգ, որը վերջ կդնի հայկական անկախ պետականության գոյությանը։

Այս հրեշավոր գործողությամբ փորձ է արվում զրկելու հայությանն իր պատմական իրավունքներից, մշակութային և պատմական ժառանգությունից, վերացնելու հայ մարդու հիշողությունը և արժանապատվությունը։

Մենք՝ «ՀայաՔվե» նախաձեռնության մասնակիցներս և համախոհներս, հետևողականորեն պայքարել ենք Հայաստանի Անկախության հռչակագրում ամրագրված ազգային նպատակներն իրականություն դարձնելու համար և այժմ վճռական պատասխանատվություն ենք ստանձնում՝ պայքարելու այս հակազգային ու պետականակործան գործընթացի դեմ․ կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին և հայրենիքի ճակատագրով մտահոգ քաղաքացիներին միանալու այս պայքարին և թույլ չտալու հայկական անկախ պետականության կազմալուծումը։

«ՀայաՔվե» նախաձեռնություն

«5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցություն

«Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» ՀԿ

«Հայրենիքի Վահան» ՀԿ

«Բաբոն Տեր ա» կանանց նախաձեռնություն  

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն