Մոսկվայի դատարանը երկու ամսով երկարաձգեց The Wall Street Journal-ի թղթակցի կալանքը |azatutyun.am|

azatutyun.am: Մոսկվայի Լեֆորտովոյի շրջանային դատարանը ևս երկու ամսով՝ մինչև 2024 թվականի մարտի 30-ը երկարաձգեց The Wall Street Journal-ի թղթակից Էվան Գերշկովիչի կալանքը։

Ամերիկյան թերթի լրագրողը մեղադրվում է լրտեսության մեջ։

Փաստաբան Մարիա Կորչագինան ավելի վաղ լրագրողներին ասել էր, որ իր պաշտպանյալը չի ընդունում մեղքը։

ԱՄՆ իշխանությունները, The Wall Street Journal-ը կտրականապես հերքում են մեղադրանքները՝ կոչ անելով անհապաղ ազատ արձակել նրան։

Անցյալ տարվա ապրիլին ԱՄՆ Պետդեպարտամենտը Գերշկովիչի անունը ներառել է ապօրինի ձերբակալված անձանց ցանկում, ինչը հիմք է տալիս գերատեսչությանը գործել ի շահ ԱՄՆ քաղաքացու ազատ արձակման։

Գերշկովիչից բացի ռուսաստանյան բանտերում են ԱՄՆ ևս երկու քաղաքացիներ՝ ԱՄՆ նախկին ծովային հետևակային Փոլ Ուելանը և «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի լրագրող Ալսու Կուրմաշևան։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն