armeniasputnik.am: Բաքուն Երևանից ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկությունների հերթական փաթեթը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։
«Ադրբեջանական կողմն առաջիկա շաբաթներին կներկայացնի իր դիրքորոշումը համաձայնագրի պայմանների վերաբերյալ»,- ասել է նա։