Բաքուն կրկին մեղադրանքներ է հնչեցնում Փարիզի հասցեին |azatutyun.am|

azatutyun.am: Բաքվի և Փարիզի հարաբերություններն այսօր գտնվում են ամենացածր մակարդակի վրա, այսօր հատարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեհուն Բայրամովը՝ հարաբերությունների նման ճգնաժամի համար մեղադրելով հենց ֆրանսիական կողմին։

«Ֆրանսիան ուղղակիորեն հանդիսանում է Ադրբեջանի նկատմամբ այսօրվա կանխակալ վերաբերմունքի գլխավոր նախաձեռնողը։ Պաշտոնական Բաքուն նման գործողություններն անպատասխան չի թողնի», – ասել է Բայրամովը։

Բաքուն Փարիզի հասցեին պարբերաբար կոշտ մեղադրանքներ է հնչեցնում, մասնավորապես, Հայաստանի հետ սերտ հարաբերությունների համար: Ադրբեջանը բոյկոտել է Ֆրանսիայի մասնակցությամբ հայ-ադրբեջանական բանակցային բոլոր հանդիպումները՝ Փարիզին մեղադրելով «կողմնակալության» մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն