ՀՀ-ն ՌԴ-ից որևէ գրություն չի ստացել դեսպանին փոխելու կապակցությամբ. Վահան Կոստանյան |aysor.am|

aysor.am: Հայաստանի Հանրապետությունը Ռուսաստանի Դաշնությունից որևէ գրություն չի ստացել դեսպանին փոխելու կապակցությամբ։

«Ես նման տեղեկություններ չունեմ, Արտաքին գործերի նախարարությունը պաշտոնապես որևէ գրություն չի ստացել», – լրագրողներին ասել է ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը։

Ինչ վերաբերում է Ռուսաստանում Հայաստանի դեսպանի փոփոխությանը՝  Կոստանյանը նշել է, թե երբ նորություն լինի, հանրությունը պատշաճ կերպով կտեղեկացվի։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև