Փաշինյանը հանդիպել է Արտաքին հետախուզության ծառայության ղեկավարության և  ծառայողների հետ․ առաջադրել է կոնկրետ խնդիրներ ու տվել հանձնարարականներ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Արտաքին հետախուզության ծառայության ղեկավարության և  ծառայողների հետ։ Վարչապետին զեկուցվել է ծառայության ձևավորման աշխատանքների ընթացքն ու 2024 թվականի գործունեության ծրագիրը։ Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։ 
 
Մտքեր են փոխանակվել ժամանակակից մարտահրավերների հասցեագրման, ինչպես նաև պետության զարգացման գործում Արտաքին հետախուզության ծառայության անելիքների մասին։ 
 
Վարչապետը Ծառայությանն առաջադրել է կոնկրետ խնդիրներ ու տվել  հանձնարարականներ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն