2024-01-29-b8df063c-7f7c-4cd6-8de9-533acdea03f1.jpg

Կդադարեցվի Խորենացի փողոցի հատվածից մինչև Փակ շուկա և Կիևյան կամրջի երթևեկությունը

Երևանում ամանորյա ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով պայմանավորված՝ հունվարի 29-ին՝ ժամը 23:00-ից մինչև հունվարի 30-ի 06:00-ն, ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի՝ Խորենացի փողոցի հատվածից մինչև Փակ շուկա երթևեկությունը: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունը։

Միաժամանակ կդադարեցվի նաև Կիևյան կամրջի երթևեկությունը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն