Կարևոր է՝ քննարկումների հարթակները լինեն ի շահ խաղաղության, ոչ թե միջնորդները փորձեն դիվիդենտները քաղել. Կոստանյան |news.am|

news.am: Մեզ համար կարևոր է, որ հարթակները, որտեղ քննարկումները տեղի կունենան, լինեն ի շահ կայունության և խաղաղության հաստատման, և ոչ թե միջնորդները փորձեն սեփական դիվիդենտները քաղել այս գործընթացից: Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու Հայաստանը չի փորձում խաղաղության պայմանագիրը կնքել Ռոււսաստանում:

«Խոսքը մեր բոլոր անաչառ գործընկերների մասին է, եւ մեզ համար կարևոր է, որ հարթակները, որտեղ քննարկումները տեղի կունենան, լինեն ի շահ կայունության և խաղաղության հաստատման, և ոչ թե միջնորդները փորձեն սեփական դիվիդենտները քաղել այս գործընթացից»,- մասնավորապես նշել է նա:

Հարցին, թե Մոսկվան այլեւս չեզոք չէ՞, Կոստանյանը պատասխանել է, որ տրամաբանորեն յուրաքանչյուր պետություն սեփական շահերն է առաջ տանում. «Հայաստանն էլ գնահատում է, թե այդ շահերը որքանով են համադրելի իր շահերի հետ եւ մասնավորապես ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության սահմանների անքակտելության հետ»:

Կոստանյանը նշում է, որ  փաստաթուղթը կնքելուց առաջ պետք է ավարտել այն եւ բոլոր գործընկերները, այդ թվում ռուս գործընկերները կարող են ազդակներ ուղարկել ադրբեջանական կողմին՝ ի պաշտպանություն այն սկզբունքների, որոնք բարձրաձայնվել են ՀՀ-ի կողմից:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն