Հուսով ենք՝ ՀՀ իշխանությունները համապատասխան իրավական գնահատական ​​կտան այս գործողություններին. ՌԴ դեսպանատունը՝ հուշարձանի հետ կապված միջադեպի մասին |tert.am|

tert.am: Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը մեկնաբանել է Երևանում «Պաշարված Լենինգրադի երեխաներին» հուշարձանի հետ կապված միջադեպին՝ կատարվածը որակելով վանդալիզմի ակտ:

«Խորապես վրդովված ենք «Պաշարված Լենինգրադի երեխաներին» հուշարձանի մոտ ցինիկ սադրանքից։ Դժվար է նման գործողությունները համարել այլ բան, քան այս ողբերգության զոհերի և քաղաքը պաշտպանած հերոսների հիշատակի նկատմամբ բացահայտ ստորացում», – ասվում է դեսպանատան մեկնաբանությունում։

Դեսպանատունը հույս է հայտնել, որ այս գործողությունները համապատասխան իրավական գնահատական կստանան Հայաստանի իշխանությունների կողմից, և որ պատասխանատուները պատասխանատվության կենթարկվեն։

«Ուրախ ենք, որ մեր գնահատականը կիսում են նաև հայ հասարակության մեջ, ինչի մասին է վկայում սոցցանցերում այս աղաղակող արարքի վերաբերյալ զանգվածային վրդովմունքը», – նշել են ՌԴ դեսպանատանը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանի Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը հանձնարարել է քրեական գործ հարուցել Երևանում «Պաշարված Լենինգրադի երեխաներին» հուշարձանը պղծելու դեպքի առթիվ։ 

Սոցցանցերում ու լրատվամիջոցներում տարածված տեսանյութերի համաձայն՝ Երևանում տղամարդը մոտեցել է հուշարձանին, ծաղկեպսակներից պոկել և տրորել է Ռուսաստանի դրոշի գույներով ժապավենը, գետնին գցել ծաղկեպսակները՝ նկարահանելով իր գործողություններն ու հրապարակելով տեսանյութը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն