azatutyun.am: Անցած տարում Ադրբեջանը հասել է իր առջև դրված բոլոր նպատակներին։ Այս մասին հայտարարել է երկրի նախագահը ամանորյա ուղերձում:
Անդրադառնալով ղարաբաղյան խնդրի կարգավորմանը՝ Իլհամ Ալիևը պնդել է, թե Բաքվի դիրքորոշումը չի փոխվել.
«Ղարաբաղը պատմական ադրբեջանակա0ն հող է, և բոլոր միջազգային նորմերով՝ Ադրբեջանի անքակտելի մասը»:
«Ադրբեջանի տնտեսական հզորությունը, ռազմական ուժը, ժողովրդագրական աճը ամրապնդում են մեր դիրքերը: Ես վստահ եմ, որ կգա այն օրը, երբ Ադրբեջանը կվերականգնի իր տարածքային ամբողջականությունը»,- հայտարարել է Ալիևը: