Ինչո՞ւ է շալախ տեսակի մեկ ծիրանենին գնվել 19500 դրամով. Քաղաքապետարանի պատասխանը Հետք-ի հրապարակման

Քաղաքապետարանն արձագանքել է  «Հետք»-ի հրապարակմանը՝ շալախ տեսակի ծիրանենու մեկ տնկին 19500 դրամով ձեռք բերելու վերաբերյալ.

«Տեղեկացնում ենք, որ «Հետք» լրատվականի հրապարակումը, թե կազմակերպությունը շալախ տեսակի մեկ ծիրանենին գնել է 19500 դրամով, բայց կարող էր գնել 2400 դրամով, չի համապատասխանում իրականությանը։ «Հետքն» այսպիսով ցուցաբերել է ոչ պրոֆեսիոնալ մոտեցում, քանի որ տնկիների տեխնիկական բնութագրերը տարբեր են, հետևաբար տարբեր են նաև դրանց գները։ Կան տնկիներ, որոնց արժեքը 1000 դրամ է, և կան հասուն ծառեր, որոնք, ըստ իրենց տեխնիկական բնութագրի, կարող են արժենալ տասնյակ հազարավոր դրամներ:

Նշենք, որ գնումները հայտարարվել են էլեկտրոնային համակարգի միջոցով, առանց ֆինանսական միջոցների։ Տվյալ գնման հայտարարության մեջ եղել է 26 լոտ, մասնակցել է 5 ընկերություն:

Ինչ վերաբերում է «Հետք»-ի հրապարակմանը, թե դա նույն ծառն է, փաստում ենք, որ չի համապատասխանում իրականությանը։ Առաջին գնման ընթացակարգով անտառ հիմնելու նպատակով ձեռք են բերվել ծիրանենու տնկիներ։ Երկրորդ գնման ընթացակարգով ֆասադային հատվածների համար ձեռք են բերվել պատրաստի հասուն ծառեր՝ կայացած սաղարթներով, 10-12 սմ պարագծով շտամպով, որոնք շուրջ երկու ամիս անց պտուղ են տվել։ Դա երևում է նաև կազմակերպության հրապարակած տեսանյութում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն