Կառավարությունն այսօր միանգամից 4 ընկերության ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն կտա |panorama.am|

panorama.am: Կառավարությունն այսօրվա նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն կտա միանգամից 4 կազմակերպության։

Արտոնություններ ստացող  ընկերություններ են «ՄԵՆՕԿ» ՀՁ, «ԱՆԻԹԵՔՍ», «ԷԼՄԱ ՇՈՒԶ» և «ԷՅ ԲԻ ՍԻ ՏԵՔՍՏԻԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունները։

Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված 42 հարցից զեկուցվող է 3-ը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև