2024-02-03-b846eb75-f483-4c4d-9dd0-f48827a9595c.jpg

ԼՂ–ի վառելիքի պահեստի պայթյունից տուժած և դրսում բուժում ստացողների մեծ մասը վերադարձել է |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Լեռնային Ղարաբաղում վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով այրվածքներ ստացած ու արտերկրում բուժում ստացող քաղաքացիների մեծ մասն արդեն վերադարձել է Հայաստան։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Մոտ երկու տասնյակ պացիենտ էր մեկնել արտերկիր բուժվելու։ Մեկնել էին ԱՄՆ, Ֆրանսիա, Բելգիա, Իսպանիա, Բուլղարիա և էլի մի քանի երկրներ»,- ասաց նա։

Նախարարը հիշեցրեց, որ Երևանում ստացիոնար բուժման մեջ է շարունակում մնալ միայն 1 բուժառու։ Մնացածը ամբուլատոր բուժում են ստանում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն