2024-02-06-f5bd0387-08cd-434e-9b0b-a3e39e60e7f0.jpeg

Հրանտ Ջիլավյանը նշանակվել է արտաքին հետախուզության ծառայության պետի տեղակալ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ Հրանտ Ջիլավյանը նշանակվել է արտաքին հետախուզության ծառայության պետի տեղակալ:

«Ղեկավարվելով «Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասով և «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Հրանտ Ջիլավյանին նշանակել արտաքին հետախուզության ծառայության պետի տեղակալ»,- ասված է որոշման մեջ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն