Ադրբեջանում մեկնարկել է նախագահի ընտրությունը |1lurer.am|

1lurer.am: Ադրբեջանում բացվել են ընտրական տեղամասերը. նախագահի ընտրությունը մեկնարկել է, հաղորդում են տեղական ԶԼՄ-ները:

Այսօր Ադրբեջանում տեղի է ունենում նախագահի արտահերթ ընտրություն, որին մասնակցում է յոթ թեկնածու, այդ թվում՝ նախագահ Իլհամ Ալիևը:

Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը հայտարարել է, որ ընտրական գործընթացը դիտարկելու համար հավատարմագրվել է 790 միջազգային դիտորդ։

Ադրբեջանի իշխանություններն ամեն կերպ փորձում են ընտրությունը ներկայացնել որպես ժողովրդավարական, մրցակցային, ազատ և արդար: Իրականում, սակայն, ընդդիմությունը հայտարարել է ընտրությունը բոյկոտելու մասին՝ նշելով, որ դրա արդյունքն ակնհայտ է:

Բացի դրանից՝ նախագահի արտահերթ ընտրության համար միջազգային դիտորդներ ուղարկելու խնդրանքով Բաքուն չի դիմել ո՛չ Եվրախորհրդարանին, ոչ էլ ԵԽԽՎ-ին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն