ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը Փարիզում հանդիպել է ՖԻՖԱ նախագահի հետ

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը Փարիզում հանդիպել է ՖԻՖԱ նախագահ Ջիանի Ինֆանտինոյի հետ, հայտնում են ՀՖՖ-ից։

Հանդիպման ընթացքում Արմեն Մելիքբեկյանը և Ջիանի Ինֆանտինոն քննարկել են տարբեր հարցեր, հնարավոր համագործակցության շրջանակներ, ինչպես նաև ենթակառուցվածքային զարգացման տարբեր ծրագրեր:

ՖԻՖԱ նախագահ Ջիանի Ինֆանտինոն, մասնավորապես, նշել է.

«Ուրախ եմ Փարիզում հանդիպելու Արմեն Մելիքբեկյանին, ում առաջնորդության և վճռականության շնորհիվ ֆուտբոլը զարգանում է Հայաստանում 2019 թվականից ի վեր: Ես ուրախ եմ, որ վերջերս հնարավորություն ունեցա նրան շնորհավորելու վերընտրվելու կապակցությամբ: Զարմանալի չէր, որ նախորդ տարի ՀՖՖ-ն ստացավ FIFA Forward Award մրցանակը: Կասկած չունեմ, որ Արմեն Մելիքբեկյանը կշարունակի տանել հայկական ֆուտբոլը ճիշտ ուղղությամբ: Հույսով սպասում եմ, որ առաջիկա տարիներին կտեսնեմ ՀՖՖ-ի գրանցած հաջողությունները»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով