Թբիլիսյան խճուղիում բռնկված հրդեհի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

Թբիլիսյան խճուղի 47/2 հասցեում բռնկված հրդեհի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվախի 2-րդ մասի 2-րդ կետով և 357-րդ հոդվածի 2-րդ մասով (ուրիշի գույքը ոչնչացնելը կամ վնասելը, որը խոշոր չափերի գույքային վնաս է պատճառել, կատարվել է հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով և Հրդեհային անվտանգության` օրենսդրությամբ սահմանված կանոն կամ պահանջ խախտելն այն անձի կողմից, որի վրա դրված է եղել այդ կանոնի կամ պահանջի պահպանման պարտականությունը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք՝

պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով)։ Ձևավորվել է քննչական խումբ։ 

Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները, հրդեհի առաջացման պատճառը (պատճառները) պարզելու ուղղությամբ:

Քննությամբ պարզված հանգամանքների մասին, ըստ անհրաժեշտության, տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ։

Հրդեհից տուժած անձանց մասին տվյալներ առկա չեն։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն