Ուժի կիրառումը խաթարում է բանակցությունները․ ԱՄՆ Պետդեպ |civilnet.am|

civilnet.am: Միացյալ Նահանգները մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի զինվորականների միջև բախումների կապակցությամբ: Այդ մասին փետրվարի 13-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։

«Մենք մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհվածների և վիրավորների ընտանիքներին։ Ուժի կիրառումը խաթարում է բանակցությունները։ Հրադադարի ցանկացած խախտում պետք է հետաքննվի։ Կայուն խաղաղության միակ ճանապարհը բանակցությունների սեղանի շուրջ նստելն է։ Ինչպես շարունակաբար շեշտում է պետքարտուղարը, Միացյալ Նահանգները հավատարիմ է Հայաստան-Ադրբեջան խաղաղ բանակցություններին»,- ասել է Միլլերը։

Փետրվարի 13-ին Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ էին բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հայկական կողմն ունեցել է 4 զոհ և 1 վիրավոր։ Փետրվարի 12-ին Ադրբեջանը հաղորդել էր մեկ զինծառայողի վիրավորման մասին։ Հայկական կողմը հայտարարել էր, որ կհետաքննի հայ դիրքապահների կողմից կրակ բացելու մասին տեղեկությունը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն