2024-02-14-a0398221-cb36-42e7-b0e3-fc5fd25ac9b3.jpg

Ֆրանսիայի, Գերմանիայի և Լեհաստանի ԱԳ նախարարները Հարավային Կովկասում արդար և կայուն խաղաղություն հաստատելու կոչ են արել |armenpress.am|

armenpress.am: Ֆրանսիայի, Գերմանիայի և Լեհաստանի արտաքին գործերի նախարարները համատեղ հայտարարություն են տարածել «Վեյմարյան եռանկյունու» շրջանակներում կայացած հանդիպման արդյունքներով, որում անդրադարձ կա նաև Հարավային Կովկասում տիրող իրավիճակին։

«Կոչ ենք անում արդար և կայուն խաղաղություն հաստատել Հարավային Կովկասում և աջակցում ենք Եվրամիության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջնորդական ջանքերին՝ նպաստելու Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությանը։ Մենք վերահաստատում ենք մեր աջակցությունը Հարավային Կովկասի պետությունների ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը»,- ասված է հայտարարության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն