Ադրբեջանի հետ քննարկվող հարցերի թվում Լեռնային Ղարաբաղի հայ ազգաբնակչության վերադարձի հեռանկարն է. Զախարովա |armenpress.am|

armenpress.am: Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ զորակազմի գործունեությունը շարունակելու համար նախապատրաստական աշխատանքներ են ընթանում ռուս-ադրբեջանական հերթական շփման ուղղությամբ:

Այս մասին փետրվարի 14-ին ասել է Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Քննարկվող հարցերի թվում Լեռնային Ղարաբաղի հայ ազգաբնակչության վերադարձի հեռանկարն է, նրանց իրավունքների և անվտանգության ապահովումը՝ համատեղ պարեկության իրականացմամբ, մշակութային հուշարձանների, կրոնական ժառանգության պահպանմամբ»,- նշել է Զախարովան և հավելել՝ այդ շփումները ձևավորված են կառուցողական հիմքի վրա և կրում են պարբերական բնույթ: 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով