2024-02-14-e2f3c5ff-56b5-4726-81d1-a5d0380408ac.jpeg

Մեծ Բրիտանիայի խորհրդարանական պատվիրակությունն այցելել է Ջերմուկ

Մեծ Բրիտանիայի խորհրդարանական պատվիրակությունը՝ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի և ՄԹ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանի ուղեկցությամբ այցելել է Ջերմուկ։ Այդ մասին ասված է Ջերմուկ համայնքի ղեկավար Վահագն Արսենյանի Ֆեյսբուքի էջում:

«Ջերմուկի համայնքապետարանում կայացած հանդիպմանը հաջորդել է նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հետ հանդիպումը։

Պատվիրակությունը այցելել է նաև 2022 թ. սեպտեմբերին ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքով տուժած Ջերմուկ քաղաքի հատվածներ»,- նշված է գրառման մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն