Մեթյու Միլլերն անդրադարձել է ԼՂ ժողովրդին ԱՄՆ կողմից աջակցություն տրամադրելու հարցին |shantnews.am|

shantnews.am: ԼՂ-ի ժողովրդին աջակցություն տրամադրելու մասին ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հայտարարությանը ճեպազրույցում անդրադարձել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը: Նրան հարց է ուղղվել, թե արդյոք պետդեպարտամենտը լրացուցիչ ռեսուրսներ փնտրում է այդ նպատակով:

«Կան հավելյալ ռեսուրսներ, որոնք եղել են մարդասիրական օգնության լրացուցիչ խնդրանքում: Ես չտեսա Ազգային անվտանգության խորհրդականի բոլոր դիտողությունները: Բայց մարդասիրական օգնություն կար մեր կողմից ներկայացված լրացուցիչ խնդրանքում և օրինագծում, որն ընդունվեց Սենատի կողմից: Այն կարող է օգտագործվել Միացյալ Նահանգների կողմից ամբողջ աշխարհում հակամարտություններին մարդասիրական արձագանքելու համար», – ասել է Միլլերը:

Միլլերը չի նշել, թե արդյոք նախատեսվում է առաջիկայում հակամարտության կողմերի հետ որևէ հանդիպում կամ քննարկում անցկացնել:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն