Ալի Ասադովը վերանշանակվում է Ադրբեջանի վարչապետի պաշտոնում |factor.am|

factor.am: Ադրբեջանի Միլլի Մեջլիսի այսօրվա նիստում քննարկվել է Ալի Ասադովի՝ վարչապետի պաշտոնում վերանշանակմանը հավանություն տալու հարցը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այդ պաշտոնում նրա թեկնածությունն առաջադրել է նախագահ Իլհամ Ալիևը։

Մեջլիսը հաստատել է Ասադովին վարչապետ նշանակելու մասին Ալիևի առաջարկը։ Կողմ է քվեարկել 105 պատգամավոր, դեմ և ձեռնպահ է եղել մեկական պատգամավոր։ Այժմ նշանակումը պետք է հաստատի Իլհամ Ալիևը։

Ալի Ասադովը վարչապետի պաշտոնը զբաղեցնում է 2019 թվականի հոկտեմբերի 8-ից։

Հիշեցնենք՝ փետրվարի 14-ին Ադրբեջանի կառավարությունը հրաժարական էր տվել՝ ըստ Սահմանադրության 116-րդ  հոդվածի, փետրվարի 7-ին կայացած արտահերթ նախագահական ընտրություններում հաղթած Իլհամ Ալիևի երդմնակալությունից հետո։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն