2024-02-16-e679dcec-b1e9-497f-9d17-02a11f224fd5.jpg

Լարսը բացվել է բոլոր տրանսպորտային միջոցների համար |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Լարս տանող ճանապարհը բացվել է բոլոր տրանսպորտային միջոցների համար։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՌԴ–ում ՀՀ մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։

 
«Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում վերականգնվել է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների երթևեկությունը»,–ասաց Հակոբյանը:
Նա հավելեց, որ ճանապարհի նշված հատվածում երթևեկությունը կիրականացվի անխափան՝ միայն ձնահոսքի թունելներով։
Նշենք, որ այս պահի դրությամբ ճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն