ՀԱՊԿ անդամ երկրները նպատակադրված են զարգացնել դաշնակցային հարաբերությունները Հայաստանի հետ. Տասմագամբետով |1lurer.am|

1lurer.am: ՀԱՊԿ անդամ երկրները շարունակում են հավատարիմ մնալ Հայաստանի հետ դաշնակցային հարաբերությունների զարգացման նպատակին. Երևանը մնում է դաշնակից և շարունակում է աշխատանքը կազմակերպությունում: Այս մասին նշված է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովի հոդվածում:

«Կազմակերպությունը պատրաստ էր խաղաղապահ առաքելություն ուղարկել հայ-ադրբեջանական սահման` իրավիճակի մոնիթորինգի համար, սակայն աշխատանքների վերջնական փուլում Երևանը խնդրեց համապատասխան փաստաթուղթը հանել օրակարգից: Միաժամանակ Հայաստանի աշխատանքը կազմակերպությունում շարունակվում է, ՀԱՊԿ շրջանակներում Երևանի բազմակողմ շփումները շարունակվում են աշխատանքային ռեժիմով: ՀԱՊԿ անդամ պետություններն, իրենց հերթին, նպատակադրված են զարգացնել դաշնակցային հարաբերությունները Հայաստանի հետ»,- նշել է նա:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ ներկայիս միջազգային իրավիճակը թելադրում է ՀԱՊԿ գործունեության ոլորտները կարգավորող իրավական-փաստաթղթային բազայի հետագա կատարելագործման, հիմնարար փաստաթղթերի հստակեցման և նոր պայմաններին համապատասխանեցման, որոշումների ընդունման գործընթացի հստակեցման անհրաժեշտությունը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով