ԱՄՆ-ը փետրվարի 23-ին Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի |azatutyun.am|

azatutyun.am: Միացյալ Նահանգները բանտում Ռուսաստանի ընդդիմության լիդեր Ալեքսեյ Նավալնիի մահվան, ինչպես նաև Ուկրաինայում պատերազմի երկրորդ տարվա կապակցությամբ Ռուսաստանի նկատմամբ փետրվարի 23-ին կսահմանի նոր պատժամիջոցներ: Այդ մասին ասել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։

«Նախագահ Ջո Բայդենի ցուցումով այս ուրբաթ մենք կհայտարարենք պատժամիջոցների մեծ փաթեթի մասին՝ Ռուսաստանին պատասխանատվության ենթարկելու Նավալնիի մահվան և, անկեղծ ասած, Ռուսաստանի բոլոր գործողությունների համար… Ուկրաինայում հակամարտությունը շարունակվում է արդեն երկու տարի», – ասել է Քիրբին։

Նրա խոսքով՝ պատժամիջոցների փաթեթը «լրացվել է առանձին արգելքներով, որոնք կապված են Նավալնիի մահվան հետ»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն