Ադրբեջանցի բլոգեր Քամիլ Զեյնալլին Ադրբեջանի իշխանությունների ջանքերով ազատ է արձակվել․ փաստաբան

Մոսկվայում ձերբակալված ադրբեջանցի բլոգեր Քամիլ Զեյնալլըիի փաստաբանը հայտնում է, որ Զեյնալլին Ադրբեջանի իշխանությունների ջանքերով ազատ է արձակվել։

Փաստաբանի խոսքով՝ նա այսօր վերադառնալու է Բաքու։

Ավելի վաղ ադրբեջանցի բլոգերը իր տեսաուղերձում հայտնել էր, որ Բաքու մեկնելիս Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում իրեն բերման են ենթարկել ռուսաստանցի իրավապահները և հայտնել, թե ինքը հետախուզվում է Հայաստանի կողմից։

Մոսկվայում ձերբակալված ադրբեջանցի բլոգեր Քամիլ Զեյնալլըի նկատմամբ սպանության մեղադրանքով կա հայտարարված միջպետական հետախուզում։ Տեղեկությունը «Ինֆոքոմ»-ի հարցին ի պատասխան հայտնել էր ՀՀ ՆԳՆ ոստիկանության լրատվական վարչության աշխատակից Զարզանդ Գաբրիելյանը։

Զեյնալլըի անունը շրջանառվում է 2020թ․ Հադրութում հայ մարդու գլխատման և Մոսկվայում հայերի դեմ բռնությունների պատմություններում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն