azatutyun.am: Վաշինգտոնը շարունակում է կոչ անել կողմերին՝ ձգտելու հասնել տևական և կայուն համաձայնության, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը՝ պատասխանելով հարցին, թե ինչ ակնկալիքներ ունեն Հայաստանի և Ադրբեջանի բեռլինյան հանդիպումից։
«Ես հայտարարություններ չունեմ անելու, բայց մենք շարունակում ենք խրախուսել կողմերին՝ ձգտելու հասնել տևական և կայուն համաձայնության»,- ասել է Միլլերը։
Հիշեցնենք, որ այսօր՝ փետրվարի 28-ին, Բեռլինում հանդիպելու են Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը։