Ավելի քան 40 տոննա հումանիտար օգնություն է տրամադրվել ԼՂ-ից տեղահանված անձանց․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ ռազմական կցորդ գնդապետ Քևին Ստիլը և դեսպանության պաշտպանական համագործակցության գրասենյակի ներկայացուցիչները փետրվարի 27-ին հանդիպեցին Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի հետ՝ տրամադրելու ավելի քան 40 տոննա հումանիտար օգնություն Լեռնային Ղարաբաղից տեղահանված և Վանաձորում ու մոտակա համայնքներում հանգրվանած անձանց։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից։ 

Օգնությունը, որը ներառում էր մահճակալներ, ներքնակներ, կահույք, մանկական սայլակներ և հագուստ, տրամադրվել է ԱՄՆ Եվրոպական հրամանատարության Հումանիտար օգնության ծրագրով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն