2024-02-29-9498d525-bfe0-4d04-9c6e-2ac27515e75d.jpg

Եթե Ուկրաինան պարտվի, ես իսկապես կարծում եմ՝ ՆԱՏՕ-ն կպայքարի Ռուսաստանի դեմ․ ԱՄՆ պաշտպանության նախարար |tert.am|

tert.am: Ուկրաինայի պարտությունը կարող է սպառնալ ուղղակի ռազմական բախում Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև։

Նման գնահատական է տվել ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը։

Փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Օսթինի խոսքով՝ եթե Ուկրաինան պարտություն կրի, Ռուսաստանի ղեկավարությունը «դադար չի տա»։

«Անկեղծ ասած, եթե Ուկրաինան ընկնի, ես իսկապես կարծում եմ, որ ՆԱՏՕ-ն կպայքարի Ռուսաստանի դեմ»,- ասել է ԱՄՆ պաշտպանության նախարարը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն