2024-03-01-69108029-b704-4aa1-a3fd-e61854688603.jpg

Լիլիթ Մակունցը Ֆրենկ Փըլոնին է ներկայացրել ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի մանրամասները

Ս․թ․ փետրվարի 29-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ, կոնգրեսական Ֆրենկ Փըլոնի հետ։

Դեսպանը կոնգրեսականին է ներկայացրել տարածաշրջանային վերջին զարգացումները, ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի մանրամասները։

Զրուցակիցները քննարկել են ԱՄՆ կողմից ՀՀ-ին աջակցության հնարավորությունները, ինչպես նաև միջխորհրդարանական համագործակցության ոլորտում ապագա քայլերը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն