Disney-ը ներկայացրել է «Վարդավառ» մուլտֆիլմը |armenpress.am|

armenpress.am: «Mickey Mouse Funhouse» ֆիլմի փոքր դրվագում, որը ցուցադրվել է «Disney Channel»-ով, հայտնի Մինի Մաուսն ու իր ընկերները նշում են «Վարդավառ»-ը:

Այս մասին հաղորդագրություն է հրապարակվել  «Armenianfilmsociety»-ի «Ինստագրամ»-ի պաշտոնական էջում:

 

Հաղորդագրության մեջ նշվում է, որ ֆիլմի սցենարի հեղինակը Քեթլին Սարնելի Կապուկչյանն է, որի ամուսինը հայ է։

«Այդ դրվագում Մինի Մաուսը սխալ հանդերձանք է կրում «Վարդավառ»-ը տոնելու համար: Մինիին, Միկիին և նրանց ընկերներին ողջունում է Աստղիկ աստվածուհին, որը հայկական ավանդական տարազ է կրում: Աստվածուհին իջնում ​​է իր կախարդական տաճարից և ջուր է շաղ տալիս նրանց վրա»,-ասվում է նկարագրության մեջ:

վառդավառ1111.jpg (33 KB)

Այդ իրադարձությունները տեղի են ունենում առասպելների և լեգենդների երկրում, որը  կառուցված է հայկական ճարտարապետության օրինակով, մասնավորապես՝ Գառնիի և Կասկադի հիման վրա՝ ստեղծելով երկու վայրերի միաձուլում:

Աստղիկի կերպարը հնչյունավորել է Լիանա Բդևին: Նրա մայրը հայուհի է, իսկ հայրը՝ լիբանանցի։

Դրվագը հագեցած է հայկական մշակութային տարրերով: Մինին հայկական տարազ է կրում,  խոսում են հայերեն, իսկ սիրված հերոսներ Չիփն ու Դեյլը թան են վաճառում, խորոված պատրաստում:

Մուլտֆիլմի այդ դրվագը միակն է, որով «Disney»-ն առաջին անգամ անդրադարձել է հայկական մշակույթին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն