Մոսկվան սպասում է, որ Երևանը ՀԱՊԿ-ին անդամակցության վերաբերյալ իր վերջնական որոշման մասին արդեն հայտարարի։
Այս մասին Անթալիայի դիվանագիտական ֆորումի արդյունքներն ամփոփող մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Սպասում ենք, որ բոլորիս պաշտոնապես հաստատեն, թե որն է լինելու վերջնական որոշումը․ ասում են՝ դե ֆակտո սառեցնում ենք ՀԱՊԿ-ում [շփումը-խմբ․], եթե ուզենք՝ դե յուրե կսառեցնենք, դե յուրե դուրս կգանք, ԵԱՏՄ-ն մեզ առայժմ հետաքրքիր է, քանի որ մենք այդտեղից ինչ-որ բան ենք ստանում»,- ասել է Լավրովը՝ նշելով, որ «դա այդքան էլ գեղեցիկ պատկեր չէ»։
«Մենք իսկապես կցանկանայինք, որ մեր հայ գործընկերներն իրենց համար կողմնորոշվեին, թե ինչպես են ցանկանում շարունակել ապրել և փոխադարձ հիմունքներով իրականացնել այն համաձայնագրերը, որոնք մեզ կապում են ինտեգրացիոն տարբեր կառույցներում»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը։