2024-03-03-b53e4c0b-dcfb-4143-b7d7-dcb1775b56f2.jpg

Արարատ Միրզոյանը Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում շփումներ է ունեցել մի շարք պաշտոնյաների հետ

Ամփոփելով ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի մասնակցությունն Անթալիայի դիվանագիտական ֆորումին՝ ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից տեղեկացնում են,  որ ֆորումի շրջանակներում մի շարք այլ շփումներ են տեղի ունեցել:

Դրանք եղել են Ծոցի տարածաշրջանի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ, Իտալիայի նախկին ԱԳ նախարար Լուիջի Մայոյի, Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Դարեն Թանգի, Իրաքի, Թուրքիայի, ԱՄՆ այլ պաշտոնյաների հետ:

Այս մասին ասված է ԱԳՆ մամուլի խոսնակ ԱՆի Բադալյանի Ֆեյսբուքի էջում։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն