Ֆրանսիան դարձել է առաջին երկիրը, որը Սահմանադրությամբ ամրագրել է հղիության արհեստական ​​ընդհատման իրավունքը |tert.am|

tert.am: Ֆրանսիան դարձել է աշխարհում առաջին երկիրը, որն իր Սահմանադրությամբ ամրագրել է հղիության արհեստական ընդհատման իրավունքը։ Նախկինում այս առաջարկը հավանության էր արժանացել երկրի Սենատի և Ազգային ժողովի կողմից։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը որոշումը անվանել է ազգային հպարտություն և ազդակ ամբողջ աշխարհին։

Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը սա անվանել է «հիմնարար քայլ, որը կմնա պատմության մեջ»:

Հասարակական կարծիքի հարցումները ցույց են տալիս, որ երկրի բնակիչների մեծամասնությունը կողմ է սահմանադրական փոփոխություններին։

Միևնույն ժամանակ, Ֆրանսիայում քվեարկությունից հետո Վատիկանը կրկին դեմ է արտահայտվել աբորտներին և հայտարարել, որ «չի կարող լինել մարդու կյանքը խլելու «իրավունք»»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով