Էսպերը վստահեցնում է՝ ԱՄՆ-ը հարվածներ չի հասցնի Իրանի մշակութային օբյեկտներին |azatutyun.am|

azatutyun.am: Միացյալ Նահանգները հետևելու է զինված հակամարտության մասին օրենքներին և հարվածներ չի հասցնելու Իրանի մշակութային օբյեկտներին: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսպերը:

Պենտագոնի ղեկավարը ձեռնպահ է մնացել այլ բացատրություններից, հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը:

Ուրբաթ օրը Միացյալ Նահանգները Իրաքում օդային հարվածի միջոցով սպանեց իրանցի ազդեցիկ գեներալ Քասեմ Սուլեյմանիին: Հաջորդ օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի կողմից հարձակման դեպքում Միացյալ Նահանգները հարվածներ կհասցնի 52 օբյեկտների, այդ թվում՝ մշակութային:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն