Նիքի Հեյլին դուրս եկավ ամերիկյան նախագահական ընտրապայքարից |hetq.am|

hetq.am: ԱՄՆ նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցությունից թեկնածուի հավակնորդ Նիքի Հեյլին, որը նախկինում զբաղեցնում էր ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի և Հարավային Կարոլինայի նահանգապետի պաշտոնները, հայտարարել է նախընտրական ընտրապայքարից իր դուրս գալու մասին։ Այդ մասին գրում է Reuters-ը։

«Ժամանակն է, որ դադարեցնեմ իմ քարոզարշավը։ Ես ոչ մի բանի համար չեմ զղջում»,- հայտարարել է ամերիկացի քաղաքական գործիչը։

WSJ-ն նշում էր, որ Հեյլին ծրագրում է դուրս գալ նախագահական մրցապայքարից «սուպեր երեքշաբթիի» արդյունքների ֆոնին։ Դրա արդյունքներով՝ Թրամփը հաղթել էր 15 նահանգներից 14-ում, որտեղ ընթանում էին հանրապետական կուսակցության ներկուսակցական ընտրությունները, իսկ Հեյլին հաղթել է միայն մեկ նահանգում՝ Վերմոնտում: Reuters-ը նշում է, որ մրցավազքից դուրս գալու Հեյլիի որոշումը նշանակում է, որ նոյեմբերին կայանալիք ընտրություններում ԱՄՆ նախագահի պաշտոնի համար կրկին կպայքարեն Թրամփն ու գործող նախագահ Ջո Բայդենը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն