ԱՄՆ իշխանություններն սկսել են պատժամիջոցներ մշակել Իրաքի դեմ. WP |factor.am|

factor.am: ԱՄՆ-ն սկսել է պատժամիջոցներ նախապատրաստել Իրաքի դեմ՝ վերջինիս կողմից իրենց երկրի տարածքում ամերիկյան զորքերի դուրսբերման մասին խորհրդարանական բանաձևի ընդունումից հետո։ Ինչպես տեղեկացնում է РИА Новости-ն, այս մասին հայտնում է The Washington Post-ը։

Պաշտոնյաների խոսքով, եթե սահմանափակումներն ամեն դեպքում կիրառվեն, ապա դրանցում առաջնային դեր կխաղան Ֆինանսների նախարարությունն ու Սպիտակ տունը: Այնուամենայնիվ, նրանք ընդգծել են, որ վերջնական որոշում դեռ չի կայացվել:

Իրաքի խորհրդարանն ավելի վաղ կառավարությանը կոչ էր արել ամերիկյան ուժերը դուրս բերել։ Դրանից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իրաքին սպառնացել է պատժամիջոցներով՝ Վաշինգտոնի նկատմամբ թշնամական գործողությունների դեպքում։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն