Հայաստանը դիվանագիտական ներկայացուցչություն կբացի Կիպրոսում |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը դիվանագիտական ներկայացուցչություն կբացի Կիպրոսում։ Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

«Որոշում ունենք մոտ ապագայում դիվանագիտական ներկայացուցչություն բացել Կիպրոսում։ Մենք ջանք չենք խնայի, որ դա արվի հենց այս տարի։

Վստահ եմ, որ ամենալուրջ դիվանագիտական ներկայությունը, պաշտոնական ներկայությունը մայրաքաղաքներում միմիայն կկարողանա խրախուսել և նպաստել հարաբերությունների էլ ավելի ամրապնդմանը»,-ընդգծեց Միրզոյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով