Ֆրանսիան մտահոգություն է հայտնել Ադրբեջանում ՔՀԿ ներկայացուցիչների և լրագրողների ձերբակալությունների կապակցությամբ |1lurer.am|

1lurer.am: Ֆրանսիան խորապես մտահոգված է Ադրբեջանում վերջերս տեղի ունեցած ձերբակալություններով, որոնց թիրախը հերթական անգամ քաղաքացիական հասարակության և անկախ լրատվամիջոցների ներկայացուցիչներն են: Այդ մասին նշված է Ֆրանսիայի արտգործնախարարության՝ երեկ տարածված հայտարարության մեջ:

«Ֆրանսիան կոչ է անում Ադրբեջանին պահպանել հիմնարար ազատությունները, մասնավորապես՝ խոսքի և կարծիքի ազատությունն ու մամուլի ազատությունը՝ իր միջազգային պարտավորություններին համապատասխան, ինչպես նաև կոչ է անում ազատ արձակել կամայականորեն ձերբակալված անձանց:

Այսօր՝ Կանանց իրավունքների պաշտպանության միջազգային օրը, Ֆրանսիան երախտագիտությամբ է նշում ադրբեջանցի անկախ լրագրողների դերն ու խիզախությունը»,- նշված է գերատեսչության պաշտոնական կայքում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով