Այսօր առավոտյան քննարկել եմ գերիների վերադարձի հարցը, ու՞մ հետ՝ չեմ կարող ասել. վարչապետ |armenpress.am|

armenpress.am:  Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 12-ի առավոտյան քննարկել է գերիների վերադարձի հարցը։  Փաշինյանն այս մասին ասաց մամուլի ասուլիսի ժամանակ։ 

«Այսօր առավոտյան գերիների վերադարձի հետ կապված հարց եմ քննարկել։ Ու՞մ հետ և ի՞նչ եմ քննարկել, չեմ կարող ասել։  Կարող եմ ասել, որ քննարկել եմ գերիների վերադարձի հարցը, քննարկել եմ գերիների վերադարձի որոշ ուղղությամբ որոշ քայլերի նպատակահարմարության և աննպատակահարմարության հարցը։ Ի միջի այլոց, երեկ կեսօրին էլ եմ քննարկել, այդ թվում մեր անհետ կորած հայրենակիցների հարցը»,-ասաց Փաշինյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն