Մոսկվայի մարզում ձերբակալվել են ՀՀ քաղաքացիներ, որոնք կազմակերպել են թմրամիջոցների արտադրություն ու վաճառք |tert.am|

tert.am: ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները Մերձմոսկվայում բերման են ենթարկել Հայաստանի քաղաքացիներից բաղկացած հանցախմբի անդամների, որոնք կազմակերպել են սինթետիկ թմրամիջոցների արտադրությունն ու վաճառքը։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Ռուսաստանի ԱԴԾ Հասարակայնության հետ կապերի կենտրոնից։

«Մոսկվայի մարզի Չեխովի քաղաքային շրջանի տարածքում իրականացվել է առանձնապես խոշոր չափերով սինթետիկ թմրամիջոցների արտադրության մեջ մասնագիտացած ՀՀ քաղաքացիներից ստեղծված հանցավոր խմբի գործունեությունը ճնշելու գործողություն»,- ասված է հաղորդագրությունում:

Ավելի վաղ ԱԴԾ-ն տեղեկություն էր ստացել, որ Մոսկվայի մարզում ստեղծվել է մի քանի անօրինական առցանց խանութների համար թմրանյութերի արտադրության գաղտնի լաբորատորիա։

Լաբորատորիայում բերման է ենթարկվել Հայաստանի Հանրապետության երեք քաղաքացի, առգրավվել է առնվազն 86 կգ քաշով թմրամիջոց մեֆեդրոն, ինչպես նաև լաբորատոր սարքավորումներ և տարբեր քիմիական նյութեր։ Ռուսաստանի ԱԴԾ քննչական վարչությունը քրեական գործ է հարուցել:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն