Մյասնիկյան պողոտայով բարձրացող մի շարք երթուղիներ մարտի 15-17-ը Նոր Նորք կհասնեն Ազատության պողոտայով և Դ. Անհաղթի փողոցով

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ խողովակաշարի անցկացման աշխատանքներով պայմանավորված՝ Մյասնիկյան պողոտայով բարձրացող հ. 22, 53, 54, 15, 20, 29, 55, 41, 35, 36, 5 ավտոբուսային երթուղիները մարտի 15-17-ը Նոր Նորք կհասնեն Ազատության պողոտայով և Դ. Անհաղթի փողոցով:

Նույն սկզբունքով, ըստ անհրաժեշտության, կկազմակերպվի հետադարձ ուղղության երթևեկությունը:

Տրոլեյբուսային հ.1 երթուղին այդ օրերին կհասնի մինչև Կորյունի փողոց, որից հետո հետադարձ կկատարի:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով