2024-03-18-7e64142c-3644-4236-b30d-4e8ea572eb45.jpeg

Քննարկվել են ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանին ընդառաջ ՀՀ ԱԺ պատվիրակության անելիքները

ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները պատվիրակության ղեկավար Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ աշխատանքային քննարկում են ունեցել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և ԱԳՆ միջազգային անվտանգության համագործակցության և խաղաղապահության բաժնի պետ Գևորգ Ղարիբջանյանի հետ․ տեղեկացնում են ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովից։

«Քննարկվեցին ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանին ընդառաջ պատվիրակության առաջնահերթությունները և անելիքները»,- ասված է հաղորդագրությունում։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն